суббота, 18 января 2014 г.

Մթնոլորտ


Ինչպիսի օդ ենք շնչում մենք:
Առանց օդի մարդը մի քանի րոպեից կմահանա: Օդի բաղադրության մեջ այլ գազերի հետ միասին մտնում է թթվածինը, ազոտը: Մենք քաղաքաբնակներս հիմնականում շնչում ենք աղտոտված, թթվածնով պակաս օդ: “Մաքուրօդը ասվածը գյուղաբնակների մոտ է, բնության գրկում:
Ինչն է աղտոտում մեր միջավայրի օդը:
Մեր միջավայրի օդը աղտոտում են մեծ գործարանները, իրենց արտանետումներով, չեն օգտագործում օդը ֆիլտրող սարքեր: Աղտոտվում է օդը  մեքենաների թողած թունավոր գազերից: Օրեցօր քաղաքներում պակասում են կանանչ գոտիները, որոնք թթվածնի հարուստ պաշար են ապահովում:
Ինչե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա:
Կեղտոտված օդը անչափ վնասակար է մարդու առողջության համար: Այն առաջացնում է շնչառական օրգանների լուրջ հիվանդություններ, ալերգիաններ: Տրանսպորտի և գործարանների ծուխը աղտոտելով մթնոլորտը առաջացնում է այնպիսի հիվանդություններ, որոնք մարդկանց վաղ մահվան պատճառ են հանդիսանում:
Ինչպես պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Մթնոլորտի աղտոտվածությունից խուսափելու համար, նախ և առաջ գործարաններում, արդյունաբանական արտադրություններում պետք է տեղադրվեն մաքրող ֆիլտրեր: խուսափենք աղտոտված թափոններից առաջացող թունավոր գազերի արտանետումներից, փոխարենը այդ թափոնները օգտագործենք այլ բաներ ստանալու համար:

Комментариев нет:

Отправить комментарий