Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի
ընտանիքում։
Նախնական
կրթությունը
ստացել
է Լազարյան
ճեմարանում,
այնուհետ
շարունակել
ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն
ունեցող
գեղանկարչության,
քանդակագործության
և
ճարտարապետության
ուսումնարանի
ճարտարապետության
բաժնում։
Իբրև
նկարիչ
ձևավորվել
է Մյունխենի կայսերական
ակադեմիայում։
Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր
ազգերի
արվեստն
ու
գրականությունը։ Դժվար
է
կերպարվեստում
գտնել
մի
ոլորտ,
ուր
Սուրենյանցը
մուտք
գործած
չլինի։
Նա
ոչ
միայն
խոշոր
գեղանկարիչ,
այլև
գրքի
տաղանդավոր
ձևավորող,
հայտնի
թատերական
նկարիչ,
արվեստի
հմուտ
տեսաբան,
թարգմանիչ,
ճարտարապետ,
քանդակագործ
և
հասարակական
գործիչ
է։
Նկարել
է
նաև
բնանկարներ
և
դիմանկաներ։
Սուրենյանցը
նկարազարդել
է
բազմաթիվ
հայկական
ժողովրդական
հեքիաթներ, Ալեքսանդր
Պուշկինի «Բախչիսարայի
շատրվան»
պոեմը, Օսկար
Ուայլդի
հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց
եկեղեցու
որմնանկարների
հեղինակը
նույնպես
Սուրենյանցն
է։
Комментариев нет:
Отправить комментарий