понедельник, 24 марта 2014 г.

Վանի Թագավորություն.Ուրարտու

Ուրարտու Արարատյան թագավորություն, Արարատ, Բիայնա, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 6-րդ դարը։ Ուրարտու է կոչվել հարևանԱսորեստանի կողմից։ Առաջին հազարամյակի առաջին քառորդում վերածվել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկի, սակայն հետագայում թուլանալով անկում է ապրել և կործանվել մ.թ.ա. 6-րդ դարում։
Ուրարտու տերմինը Ուրուատրու ձևով 1-ին անգամ հիշատակվել է Սալմանասար Ա-ի /մթա 1266-1243 թթ/ դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի արձանագրության մեջ՝ <…ըմբոսացան իմ դեմ ուրաւատրեցիները> ձևով։ Արձանագրությունից տեղեկանում ենք, որ Սալմանասարի դեմ են դուրս եկել ութ /8/ միավորված երկրներ, որոնց իբրև թե Սալմանասարը հաղթել է , ավերել 51 բնակավայր, հափշտակել նրանց գերիներին և ունեցվածքը

Սալմանասարի Ա որդի Թուկուլթի-Նինարտու Ա /1243-1221 թթ/ տեքստում հանդիպում ենք Հայկական լեռնաշխարհի մի այլ ցեղային միության հավաքական անունը՝ «Նաիրի երկիրը, որը երկար ժամանակ, գրեթե մեկ դար, փոխարինեց Ուրարտու երկրի անվանը»։ Ասսուրական սեպագրերում, այն էլ Սալմանասարի օրոք, որը կառավարել է ավելի քան 23 տարի, հարևան հակառակորդ-թշնամի երկրին, ասորիները տվել են Ուրուատու անվանումը, իսկ ահա նրա հաջորդների օրոք, ավելի քան 100 տարի, Հայկական բարձրավանդակի երկրներին, նույն ասսուրական աղբյուրները կոչել են Նաիրի երկիր, երբևե չհիշատակելով Ուրարտու անվանումը։ Աշուր քաղաքում Թուկուլթի պալատում և տաճարում հայտնաբերված արձանագրությունում պատմվում է, որ Ասորես-նի դեմ դուրս եկած 42 թագավորների, անգամ թագուհիների մասին ։ Այստեղ արդեն, 1-ին անգամ հանդես է գալիս Նաիրի տերմինը, որպես Հայկական լեռաշխարհին ասորիների կողմից տրված անուն, ավելին, ասսուրական թագավորի տիտղոսաշարը հարստանում է ևս մեկով՝ «Նաիրիի բոլոր երկրների արքա», իսկ երկրի բնակիչների կարգավիճակը իջեցված է՝ «երկրի բնակիչներ»։ Թիգլաթպալասար Ա/1155-1077/ ասսուրական արքան ևս Հայկական բարձրավանդակում պատերազմել է «Նաիրի երկրների» դեմ, իսկ ահա հաջորդ 11-10 դդ ասորեստանցիները զբաղված էին արաբների՝ Միջագետք թափանցած արամեացիների դեմ պայքարով, և Նաիրին /ուշադրություն դարձրեք՝ Նաիրի երկիրը/ հազվադեպ են հիշատակել։ Միայն 11 դ Ազադներար Բ /911-890/ կրկին ասպարեզ է իջել Ուրարտու տերմինը։
Ռուսա Բ-ի հաջորդների ժամանակ Ուրարտուն թուլանում է, կրճատվում է պետության տարածքը։ Մ.թ.ա. 620-ական թթ. հզորանում է Հայկյան արքայատոհմի կրտսեր ճյուղերիցԵրվանդունիները, որի ներկայացուցիչ Պարույր Սկայորդին (կամՀայկ Գ) դաշնակցելով մարերի և բաբելացիների հետ մասնակցում է Ասորեստանի կործանմանը։ Մ.թ.ա. 590 թՊարույր Սկայորդին մարերի օգնությամբ վերացնում է նաև արդեն իրենից ոչինչ չներկայացնող Ուրարտուն։
Ուրարտուի արքայացանկ
Արամե Լուտիպրի մ.թ.ա. 875/860-840/835
Սարդուրի Ա մ.թ.ա. 835-824
Իշպուինի մ.թ.ա. 824-810
Մենուա մ.թ.ա. 810-786
Ինուշպուա մ.թ.ա. 786
Արգիշտի Ա մ.թ.ա. 786-764
Սարդուրի Բ մ.թ.ա. 764-735
Ռուսա Ա Վեդիպրի մ.թ.ա. 735-714
Արգիշտի Բ մ.թ.ա. 714-685
Ռուսա Բ մ.թ.ա. 685-645
Սարդուրի Գ մ.թ.ա. 645-625/620
Սարդուրի Դ մ.թ.ա. 625/620-619
Էրիմենա մ.թ.ա. 619-617
Ռուսա Գ մ.թ.ա. 617-609
Ռուսա Դ մ.թ.ա. 609-590


Комментариев нет:

Отправить комментарий