Շատ տարօրինակ է առաջին հայացքից այս միտքը: Դե եթե խոսքը վերաբերվում է ինձ, միթե ես ինձ չեմ ճանանչում և ինչ է
պետք է իմանալ, որ ճանանչեմ ինձ: բայց հենց խորանում եմ, սկսում եմ հասկանալ, որ
շատ բաներ կան որոնք դեռ չեմ բացահայտել իմ մեջ, հետևաբար և լրիվ չեմ ճանաչում
ինձ: Օրինակ` տարեց տարի բնավորությանս մեջ մեծ փոփոխություններ
են կատարվում, այն ինչ մի ժամանակ դուր էր գալիս ինձ, այժմ չեմ
հավանում, դուրս չի գալիս և կամ էլ հակառակը: Այն ինչ
առաջ վատ էր, հիմա` լավ է: Առաջ հագնում
էի այն ամենը ինչ մայրս էր տալիս, հետո սկսեցի որոշ բաներից հրաժարվել: Իսկ հիմա
հիմնականում հագնվում եմ իմ ճաշակով, իմ ցանկությամբ: Նկատել եմ, որ դարձել եմ
ավելի ինքնավստահ, ինչու չէ նաև ինքնահավան: Այս վերջնից, ուզում եմ ազատվել: Մի քանի
տարի առաջ ունեի մի ընկեր, որի հետ էի միայն
ընկերություն անում: Իսկ հիմա ավելի շատ ընկերներ ունեմ, տարբեր տեղերից, տարբեր
տարիքի, տարբեր բնավորության, տարբեր մտածողության: Բոլորին էլ հարգում եմ և իրենց
շրջապատում ինձ լավ եմ զգում: բայց դե իհարկե այն միակ ընկերս, որին գիտեմ
մանկությունից, ուրիշ է ինձ համար: Նկատել եմ նաև, որ տանն էլ եմ շատ փոխվել ,
ավելի ուշադիր եմ դարձել ընտանիքիս նկատմամբ: Մի ժամանակ քաշվում էր սենյակումս ու
միայնակ զբաղվում: Բայց այժմ ավելի շատ ուզում եմ տանը եղած ժամանակ հորս հետ
շփվել, նայել թե նա ինչ է անում: Նրա հետ ֆուտբոլ կամ որևէ այլ սպորտային
հաղորդում նայելը ինձ համար դարձել է պարտադիր մի բան: Ցանկացած խաղից հետո սկսում
են քննարկումներ անել:
Չէ,
ոնց մտածում եմ, շատ եմ փոխվել…
Комментариев нет:
Отправить комментарий