суббота, 17 мая 2014 г.

Պատմություն: Նախագիծ 3, թեմա առաջին

Երբ վերացավ Բագրատունիների թագավորությունը
1045թ. Բյուզանդիան նվաճեց Անի մայրաքաղաքը, իսկ վերջին թագավորԳագիկ Բ-ն աքսորվեց Կիլիկիա:
Ովքեր են եղել Սելջուկ Թուրքերը
Թուրքական ցեղեր, որոնք ապրել են միջին Ասիայի տարածքում, նրանք եղել են քոչվորներ և զբաղվել են անասնապահությամբ:
Ինչու այդ ցեղերը ստացան Սելջուկ անունը
10-րդ դարի վերջում, թուրքական մի քանի ցեղեր միավորվեցին (960-970թթ.) Իրենց առաջնորդ Սելջուկի շուրջը և ստեղծեցին պետություն:

Թուրքերը որ դարից են հայտնվել փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքի տարածքում
8-րդ դարումԹուրքերը արդեն իսկ գտնվում էին նշված տարածքներում, նրանք դարձան արաբական խալիֆայության բանակի վարձու զինվորներ
Թուրքերը երբ նվաճեցին Պարսկաստանը և ներխուժեցին Հայաստան
11-րդ դարի սկզբին Թուրքերը նվաճեցին Իրանը (Պարսկաստանը), իսկ 1047թ. 20 հազարանոց բանակով առաջին անգամ մտան Հայաստան գրավելով ` Վասպուրական նահանգը հասան մինչև Բասեն Հայկական նահանգ, կողոպտելով երկիրը հեռացան Հայաստանից:
Որոնք էին այն պատճառները, որ Թուրքերը կարողացան առանց դիմադրության գրավել Հայաստանը
1)նախ և առաջ Հայաստանը պետություն չուներ
2)Բյուզանիդան Հայ իշխաններին հեռացրել էին Հայաստանից կայսրության խորքերը ` Արևմուտք
3)Բյուզանիդայի կայսրի հրամանով Հայոց բանակը ցրվել էր, զինաթափվել էր
Երբ սկսվեց Թուրքերի երկրորդ արշավանքը
1048թ. Գարնանը Սելջուկ Թուրքերի 100-120 հազարանոց բանակը երկրորդ անգամ մտավ Հայաստան, գրավեցին բազմաթիվ քաղաքներ մեծ կոտորած տեղի ունեցավ Մանանաղի գավառի, Սմբատաբերդ լեռան մոտ, թշնամին գրավեց նաև առևտրական խոշոր քաղաք Արծն-ը:Դրանից հետո Հայերը,վրացիները,բյուզանդիացիները որոշեցին ճակատամարտ տալ թուրքերին: Հայերի զորքը ղեկավարում էր տաղանդավոր զորավար Վահրամ Պահլավունու եղբոր որդին միջագետքի կառավարիչ Գրքիոր Մագիստրոս Պահլավունին: Սելջուկ թուրքերի ղեկավարը եղել է Իբրահիմ Յանալ-ը և Գթնմուշը:Վրացական բանակը ղեկավարում էր Լիպարիտը, Բյուզանդական բանակը ղեկավարում էր Անի-ի կառավարիչ Կոմերոսը և Վասպուրականի նահանգապետ բուլղարացի Ահարոնը: 1048թ. Բասենի դաշտում տեղի ունեցավ այդ մեծ ճակատամարտը ` Բասենի ճակատամարտը, թվում էր թե հաղթանակը դաշնակիցների կողմից էր, սակայն ամենավճռական պահին Վասպուրականի նահանգապետ Ահարոնը դավաճանեց և իր զորքը դուրս բերեց մարտի դաշտից, դաշնակիցները պարտություն կրեցին
Երբ տեղի ունեցավ 3,4 արշավանքները
1054թ.-64թ. Դրանից հետո Թուրքերը գրավեցին ամբողջ Հայաստանը,Վրաստանը, Աղվանքը:   3-րդ արշավանքը ղեկավարում էր Տուղլիտբեկը, նա գրավել է կարսը, իսկ 4-րդը ` Ալփ-ասանը:


Комментариев нет:

Отправить комментарий