Մուշեղ Իշխան ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրիհիսար
գյուղաքաղաքում 1914թ: 1915թ նրա ընտանիքը աքսորվում
է Դեյր Էզ Զոր: 1918թ մահանում
է հայրը: 1928թ նա ավարտում
է դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, հետո Բեյրութի Հայ ճեմարանը, 1938-1949թթ հաճախում է Բրյուսելում
մանկավարճության և գրականության դասընթացների: 1941-1951թթ խմբագրել
է Բեյրութի <<Ազդակ>> թերթը: Մինչև կյանքի վերջին տարին 1990թ նա աշխատել է Բեյրությի
հայ ճեմարանում դասավանդելով հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն Մուշեղ Իշխանի ստեղծագործությունները
հայ տարագիր մարդու պայքարի դրսևորումն է հանուն սեփական դիմագծի պահպանմանւ, ազգային
և մարդկային իդեալների կենսագործման: Նրա բանաստեղծություններից շատերում <<Տուներ
ու երգեր>>, <<Հայաստան>>, << Ոսկի աշուն>>,
<<Տառապանք>> և այլն երևում է նուրբ քնարականություն և խոհականություն:
Երևանում բեմադրել են դրա պիեսներից <<Կիլիկիո արքան>> և <<Մեռլինը
որքան դժվար է >>: Արյակ գործերից են <<Հացի և լույսի համար>>,
<<Հացի և սրիո համար>>, <<մնաս բարով մանկություն>>, վեպերը
և <<Սպասում>> վիպակը: Տաղանդավոր Արթուր Մեշչյանը իր երգերի մեծ մասը
գրել է Մուշեղ Իշխանի բանաստեղծությունների հիման վրա:
Տարօրինակ մարդ արարած
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Արցունքներիդ միգամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
Կտառապես և վշտերիդ չես հավատա:
Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա:
Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Արցունքներիդ միգամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
Կտառապես և վշտերիդ չես հավատա:
Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա:
Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Комментариев нет:
Отправить комментарий