Մենք ապրում ենք Երևանի խիտ
բնակեցված թաղամասերից մեկում, որտեղ ինչպես նաև իմ կարծիքով մյուս թաղամասերում, շրջակա
միջավայրը անմխիթար վիճակում է գտնվում: Մի կողմից թաղամասի փոշին ու կեղտը, մյուս կողմից էլ աղմուկն ու մեքենաների արանետումները: Մարդիկ դեռ չեն գիտակցում, որ ամեն մի թափած
աղբը ոչ ճիշտ տեղում նպաստում
է մեր քաղաքի կեղտոտվելուն, հիվանդությունների և վարակների տարածվելուն: Հիվանդանում
է մի ամբողջ տարածքի բնակչություն: Դա կարող է կատարվել նաև աղտոտված ջրի միջոցով, անփույթ և
անպատասխանատու աշխատողների անհետևողականության պատճառով: Իմ
շիջապատում մի լողավազան կա` շենքերի մեջ:
Մի օր ես էլ որոշեցի օգտվել այդ լողավազանից
և մեծ հիասթափություն ապրեցի: Լողավազանի տերերը չեին ուզում նկատել, որ ջուրը որում
մարդիկ լողանում էին անորակ է, կեղտոտ, հակասանիտարական վիճակում: Հետո իմամնում եմ,
որ այդտեղից օգտվողներից շատերը շաբաթներով ջերմում էին, աղիքային հիվանդությամբ տառապում:
Իմ կարծիքով, եթե վերահսկողություն լիներ կոնկրետ այս օբյեկտի վրա, այսինքն հաճախ հսկվեին
ջրի որակը, պայմանները, ապա նման իրավիճակներ չէին լինի: Ու այդպես շատ ու շատ նմանատիպ
դեպքեր: Քաղաքապետարանի և Թաղապետարանների համապատասխան կառույցները պետք է ճիշտ վերահսկողություն
իրականացնեն. Ժամանակին կատարվի աղբահանություն, մաքրվեն ոչ միայն կենտրոնական փողոցները,
այլ նաև ավելի մեծ ուշադրության արժանանան
երկրորդականները: Ջրամատակարարման և կոյողու խնդիրներն էլ են կարևոր: Ես նկատել եմ,
որ մեր քաղաքը, մեր շրջապատը առավել կեղտոտ են դարձնում պլաստմասե ամեն տեսակի տարրաները,
ցելաֆանները, ապակե շշերը: Դրա դեմ պայքարելու շատ միջոցներ կան, բայց ես կառաջարկեի
հետևյալը: Ստեղծել հատուկ հանձնման կետեր պլասմասե և ապակե տարրաների համար, որոնց
դիմաց մարդը վճարվեր: Իսկ ցելաֆանների դեպքում ուղղակի սահմանափակել դրանց արտադրությունը
և կիրառել ավելի բնական միջոցներ, օրինակ թուղթ:
Комментариев нет:
Отправить комментарий