пятница, 12 июня 2015 г.

Մասնագիտական Կողմնորոշում

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

1978թ. հունական առաջնությունում «Էթնիկոսը» հյուրընկալել էր «ՊԱՕԿ»-ին: Հյուրերը հաշիվը բացելուց հետո վազեցին դեպի պահեստայինների նստարանը եւ կիսեցին ուրախությունը թիմակիցների հետ: Նրանք ուշադրություն չէին դարձնում մրցավարի պահանջին, որը հորդորում էր վերադառնալ խաղադաշտ եւ շարունակել հանդիպումը: «Էթնիկոսի» ֆուտբոլիստները, օգտվելով հակառակորդի բացակայությունից, անմիջապես խաղը վերսկսեցին եւ առանց խոչընդոտի հասնելով մրցակցի դարպասին՝ հավասարեցրին հաշիվը:
♦♦♦
Իսպանական Ֆուենտե քաղաքի թիմն ընդունել էր «Գոնշա» ակումբին: Մի քանի րոպեում հյուրերը երկու գոլ խփեցին, բայց հանկարծ խաղադաշտ ներխուժեցին մի քանի ցլեր: Մարզադաշտում խառնաշփոթ սկսվեց, ինչի պատճառով խաղը հետաձգվեց: Շուտով պարզվեց, որ ցլերին բաց էր թողել տեղի ակումբի երկրպագուներից մեկը, որպեսզի խափանի իր թիմի պարտությունը:
♦♦♦
Ամենաարագ ինքնագոլը գրանցվել է 60-ականներին՝ Իտալիայում: «Բրեշիայի» պաշտպան Մացցիան սեփական դարպասը գրավել է խաղի 38-րդ վայրկյանին:
♦♦♦
1967թ. Գերմանիայում ֆուտբոլային հանդիպումներից մեկի ավարտից մի քանի րոպե առաջ, թիմերից մեկի հաշվին գոլ գրանցվեց: Մրցավարը չնկատեց, որ գոլը խփվել է ձեռքով եւ արձանագրեց: Այդ ժամանակ խաղադաշտ մտավ տեղի քահանան եւ սկսեց համոզել հաղթող թիմին` խոստովանելու ճշմարտությունը: Քահանայի խոսքերն իրենց ազդեցությունն ունեցան. ֆուտբոլիստները խոստովանեցին, որ գոլը խփվել է ձեռքով, եւ մրցավարը փոխեց իր որոշումը:
♦♦♦
Ֆուտբոլային հանդիպման առաջին ռադիոհեռարձակումը տեղի է ունեցել 1927թ. հունվարի 22-ին, որի ժամանակ լուսաբանվել է «Հայբերի» մարզադաշտում կայացած «Արսենալ»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը: «Արսենալը» նաեւ առաջին թիմն է, որ հայտնվել է հեռուստաէկրաններին. 1937թ. սեպտեմբերի 16-ին ընկերական խաղում մրցում էին «Արսենալի» հիմնական եւ փոխարինող կազմերը:
♦♦♦
Ֆուտբոլային կանոնների իռլանդացի փորձագետ Ջոն Պենալտին 1891թ. առաջարկեց տուգանային հրապարակում պաշտպանի կոպիտ կամ ձեռքով խաղի դեպքում նշանակել 11 մետրանոց տուգանային հարված, որը հետագայում փորձագետի պատվին կոչեցին «պենալտի» անունով:
♦♦♦
2005թ. անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ մարզադաշտում արձանագրված աղմուկի ուժգնությունը ռեկորդային էր: «Լիվերպուլի» խաղացող Ռիսեի` «Չելսիի» դարպասը խփած գոլից հետո երկրպագուների աղմուկը հասավ 130,7 դեցիբելի, որն արձանագրվեց «Գինեսի գրքում»:



Կենսագրություն-Բանավոր ներկայացում դասի ընթացքում

Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի (իսպ.՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող։ Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»։ Մեսսին «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է (2009, 2010, 2011,2012)

Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»։ Նա «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին։ 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել։ Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ՝ երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006)։

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և մրցաշրջանն ավարտեց 14 գոլով 26 լիգայի խաղերում։ Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը։ 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։

Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ Մեսսին դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու։

Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում՝ երկուսը եզրափակիչ խաղում։ Շուտով նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ։ 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին։ 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում։








Վաղ տարիներ

Մեսսին սկսեց խաղալ «Բարսելոնայի» մարզադպրոց։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերայի» ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես դիմեց ղեկավարությանը, ասելով, որ Մեսսիին առանց մտածելու պետք է վերցնել թիմի հիմնական կազմ։

Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա։ Երբ 2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդամենը 140 սմ էր։ Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան։ Փոխարենը մտնելով խաղադաշտ՝ նա հրաշքներ սկսեց գործել։ Այդ տարի «Բարսելոնա Բ»-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած խաղակոշիկներով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց։

2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38-0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց «Յուվենտուսի» մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4-0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։




«Բարսելոնայի» հիմնական կազմում

Բարձր արդյունավետությունը պատճառ հանդիսացավ, որ 16-ամյա Մեսսիին ընդգրկվի «Բարսելոնայի» հիմնական կազմ, չնայած որ այդ քայլին դիմելու համար կային բազմաթիվ այլ դրդապատճառներ ևս։ 2003 թվականի նոյեմբերի 16-ինՖրենկ Ռայկարդը փոխարիման մտցրեց Լիոնելին։ Այդ օրը «Բարսելոնան» ընկերական խաղում իր ուժերը չափում էր պորտուգալական «Պորտուի» հետ։

2003-2004 թվականին Մեսսին նախապատրաստական մրցաշրջանը սկսեց Բարսայի հիմնական կազմի հետ։ Նա արդեն առիթ ունեցավ մոտիկից շփվելու և փորձով փոխանակվելու Բարսայի հիմնական կազմի աստղերի հետ։ Արգենտինացին Բարսայի կազմում իր նորամուտը նշեց 2004 թվականի հոկտեմբեր 16-ին «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ, իսկ ահա նույն մրցաշրջանի վերջում «Ալբասետեի» դարպասը խփեց իր առաջին գնդակը։ Այդ պահի դրությամբ Մեսսին 17տարեկան էր 10 ամսական 7 օրական։ Մինչև Մեսսին ոչ ոք նման վաղ տարիքում «Բարսելոնայի» կազմում հաջողության չէր հասել։ 2005 թվականին Նիդերլանդներում տեղի ունեցած երիտասարդական աշխարհի առաջնությունում Մեսսին դարձավ ինչպես առաջնության հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում, այլև առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու։ Հենց այդ ժամանակ էլ Մեսսին թարմացրեց իր պայմանագիրը ունեցած «Բարսելոնայի» հետ։ Այս անգամ պայմանագիրը երկարացվեց մինչև 2010 թվականը։

Комментариев нет:

Отправить комментарий