четверг, 24 октября 2013 г.

Էկոլոգիա

Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ <<Էկոլոգիա>>գիտությունը:
Էկոլոգիական գիտելիքները և դրանց տիրապետելը մեզ հնարավորություն կտա ավելի լավ վերաբերվել բնությանը: Որպեսզի բնությունը չաղտոտվի, որը նաև վնաս է մարդկությանը, առաջացավ  <<էկոլոգիա>> գիտությունը, որը մեզ հնարավորություն է տալիս իմանալ երկրագնդի և նրան սպառնացող վտանգի մասին:
Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը, և ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Մարդկությունը զարգացման ճանապարհին, բնության դերը մարդկության զարգացման վրա:
Հիմնականում մարդկությունը ապրում է այնպիսի միջավայրում, որտեղ կանաչ գոտիները քիչ են, այսինքն մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում: Այդպիսի միջավայրեր են ստեղծում այն հսկա գործարանները որոնց արտանետումներից աղտոտվում է բնությունը, շրջակա միջավայրը, մթնոլորտը, իսկ հակառակ դրան զարգանում է արդյունաբերությունը: Հաջորդը տրանսպորտի արտանետումներն են՝ ծուխը: Մարդիկ իրենք իրենց վնասելով՝ ծխելով, աղտոտում են օդը, որը ևս չարիք է: Չարիք է նաև այն, որ օրեցոր վերանում են կանաչ տարածքները, դրանց զիջելով հսկա շինություններին: Հետևապես մարդը իր զարգացման ճանապարհին ստեղծում է բարիքներ, օգտվում բնությունից և անկախ իր կամքից, չմտածելով ապագայի մասին, աղտոտում է բնությունը: Մարդը ոչինչ է առանց բնության, բնությունը օգնում է, որ մարդը զարգանա:

Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա: 
Նախ պետք է բարձրանա մարդու բարեխիղճ լինելու մակարդակը որպեսզի չաղտոտի բնությունը: Իսկ հաջորդը դա այն է, որ մարդուն պետք է օրենք, որով նա կտուգանվի կամ կպատժվի, եթե աղտոտի բնությունը, շրջապատը, կատարի արգելված որս:
Ինչ է սպասվում մեզ ապագայում
Եթե այսպես շարունակվի, լավ չի լինելու մեր վիճակը, այսինքն աղտոտված միջավայր, մի շարք հիվանդություններ և այլն: Իսկ եթե երկրագնդի բնակչությունը որոշի փրկել բնությունը պետք է պատժել անօրեններին, ստեղծել ապարատներ որոնք մաքրեն արտանետումները, դադարեցնեն ծառահտումներն, փոխարենը ավելի կանաչապատեն, ապա կփրկեն իրենք իրենց:
        

Комментариев нет:

Отправить комментарий