суббота, 17 мая 2014 г.

Հողօգտագործում

Հողը բնապատմական գոյակցություն է, որը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում է ու զարգանում: հողը երկրի կեղևի վերին շերտն է, որտեղ զարգանում է բուսականությունը: Բույսերն ջրով ու սննդով ապահովվելով հնարավորություն ենք տալիս հողին վերարտադրվել` տալ բերք ու բարիք: հողի ճիշտ օգտագործումը բերում է հողի բերրիությանը, որի բարիքներից օգտվում է մարդը: Հողը գյուղատնտեսության արտադրության հիմնական միջոցն է: Հողով է պայմանավորված անասնապահության
զարգացումը: Ժամանակի ընթացքում տարբեր գործոնների փոխազդեցությունից և մարդու
տնտեսական ներգործություննից փոխվում է հողի կազմությունը, որի հետևանքով հողի մեջ ձևավորվում են մի շարք հատկություններ, որոնցից էլ կախված են հողի արտադրողական առանձնահատկությունները: Որպեսզի հողը լինի բերի ու պարարտ, այն պետք է լինի առողջ  չպարունակի վնասակար նյութեր: Պետք է զգու շանալ հողը աղտոտելուց, նիտրատներով շատ պարարտացնելուց, որի հետևանքը բնակչությանը վնասելն է: Աղտոտված հողը ազդում է էկո համակարգի վրա: Շատ գործարաններ իրենց  թունավոր արտանետումները <<թաղում>> են հողի մեջ, չմտածելով դրանց հետևանքների մասին, տարբեր թունավոր քիմիական տարրեր անցնելով հողի մեջ, տարածվում և թունավորում են մեր շրջապատը, մարդկության համար դառնում չարիք: Դրանք անցնում են ջրի մեջ և վնասում են մարդկանց և կենդանիներին: Հետևաբար մարդկությունը պարտվոր է մտածի իր մասին, իր ապագայի մասին: Դրա համար պետք է շատ խիստ օրենքներ սահմանվի բնությունը աղտոտողների համար: Հողագործությունը ճիշտ կատարվի, պահպանվեն դրա հետ կապված կանոնները, մշակումները: 

Комментариев нет:

Отправить комментарий