четверг, 6 ноября 2014 г.

Սեբաստացու հետքերով

Երբ ինձ հանձնարարեցին նյութ որոնել Սեբաստացու կենսագրության մասին, որոնեցի google-ի օգնությամբ և այնտեղ գտա, որ Մխրթար Սեբասացու անունն է Մանուկ: Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, այնուհետ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին հիմնադրել է միաբանություն Կոստանդնուպոլսում: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։
Օգտագործված կայք էջեր՝ http://hy.wikipedia.org/, http://encyclopedia.am/

Комментариев нет:

Отправить комментарий