Մխիթարյան միաբանություն Մխիթարյաններ, հայ կրոնական
և
մշակութային
կազմակերպություն, հայ կաթոլիկ
եկեղեցու
բենեդիկտյան
վանականների
միաբանություն։
Հիմնադրվել
է 1701 թ. սեպտեմբերի
8-ին, Կ. Պոլսում՝
վանահայր Մխիթար
Սեբաստացու կողմից։
Միաբանությունն
իր
գործունեության
ընթացքում
հրատարակել
է
բազմաթիվ
հայագիտական-բանասիրական,
կրոնական
և
գիտական
այլ
աշխատություններ։
1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում
է
եկեղեցու
շինարարությունը։
1714 թ.
դեկտեմբերի
3-ին
թուրքերը
պատերազմ
են
հայտարարում
վենետիկցիներին։
Պատերազմի
վտանգը
ստիպում
է
Մխիթարին
և
միաբանների
մեծ
մասին
լքել
Մեթոնը
և
տեղափոխվել
Վենետիկ,
որն
էլ
ծռայում
է
միաբանությանը
որպես
մշտական
հանգրվան։
Մխիթարյան
միաբանները
իրենց
ծրագրերն
իրականացնելու
համար
առանձին
մենաստանի
ու
վանատան
կարիք
ունեին։
Միևնույն
ժամանակ
նրանց
համար
ժամանակը
խիստ
աննպաստ
էր. Սենատը նոր օրենք
էր
ընդունել,
որով
արգելվում
էր
քաղաքում
որևէ
նոր
կրոնական
միաբանության
կառուցել։
Այնուամենայնիվ,
Սենատի
նկատի
է
առնվում
Մխիթարի
խնդրանքը
և
քննում
այն։
Սենատը
Աբբահորն
առաջարկում
է
քաղաքից
դուրս
միաբանության
համար
մի
վայր
ընտրել։
Մխիթարն
ընտրում
է Սուրբ
Ղազար կղզին,
որը
պատկանում
էր Մենդիկանտի միաբանությանը։
1716 թ.
ամռանը
նա
այցելում
է
կղզի։
Հայ
առաքելական
եկեղեցու
Կ.
Պոլսի
պատրիարքարանի
հոգևորականները
փորձում
են
ամբաստանել
և
խոչընդոտել
նրա
գործունեությունը,
սակայն
1717 թ.
օգոստոսի
26-ին Սենատը,
այնուամենայնիվ,
Մխիթարյաններին
մշտական
բնակության
իրավունքով
շնորհում
է Սուրբ
Ղազար կղզին,
ուր
Մխիթարն
ու
իր
միաբանները
հաստատվում
են
սեպտեմբերի
8-ին՝
Միաբանության
հիմնադրման
տարելիցի
օրը։
1723 թ.
ավարտվում
են
եկեղեցու
վերանորոգման
աշխատանքները։
1724 թ.
Մխիթարը
սկսում
է
իրագործել
նոր
վանքի
շինարարության
իր
նախագիծը
և
ավարտին
է
հասցնում
այն
1740 թ.՝ գրադարանով
և
սեղանատնով։
1749 թ.
ապրիլի
27-ին
Մխիթարը
մահացավ
և
թաղվեց
Սուրբ
Ղազար
կղզու
ավագ
խորանի
առջև։
Նրա
գերեզմանը
դարձավ
ուխտատեղի։
1990-ականների
սկզբին Վիեննայի Մխիթարյանների
միաբանությունը
վարձակալության
հիմունքովՀայաստանի Հանրապետության
դեսպանությանը
տրամադրում
է
մասնաշենք
և
դրա
դիմաց
Հայաստանի
Հանրապետությունում
ստանում
մի
հողակտոր
և
շինություն՝Ավան համայնքում
վարժարան
հիմնելու
նպատակով։
Այսպիսով,
1994 թ. Երևանում բացվում
է
Մխիթարյանների
կենտրոնը,
ուր
գործում
է ժառանգավորաց
դպրոց,
կա
նաև
մատուռ
և
գրադարան։
2000 թ.
տեղի
է
ունենում
Վենետիկի
և Վիեննայի Մխիթարյան
միաբանությունների
միավորումը։
Միավորումից
հետո՝
2000 թ.
հուլիսի
10-21-ը
Ս.
Ղազար
Մայրավանքում
գումարվում
է
արտակարգ
ժողով,
որի
ժամանակ
Վենետիկի
և
Վիեննայի
միաբանները
որոշում
են
ստեղծել
Մխիթարյան
միացյալ
միաբանություն՝
մեկ
կենտրոնական
վարչությունով։
Այսպիսով,
Մխիթարյան
միացյալ
միաբանության
գլխավոր
կենտրոնատեղին
Վենետիկի
Սուրբ
Ղազար
կղզու
Մայրավանքն
է,
իսկ
Վիեննայի
վանքը՝
առաջին
գլխավոր
մենաստանը։
2000 թ. Իտալիայի իշխանությունները
ֆինանսական
հատուկ
միջոցներ
են
հատկացնում
Վենետիկի
Մխիթարյան
միաբանության
վանական
համալիրի
շինությունների
և
ծածկերի
ընդհանուր
վերանորոգման
համար։
2002-2004 թթ.
Վենետիկի
քաղաքային
իշխանությունների
աջակցությամբ
վերանորոգվել
են
կղզու
ափերը,
շրջապատող
պարիսպները,
նավամատույցն
ու
հրապարակը։
Մինչև Մխիթարյան միաբանության հիմնադրումը Մխիթար
Սեբաստացին դպրոցներ
է
բացել
տարբեր
հայաբնակ
քաղաքներում։
Աշխարհի
տարբեր
մասերում
1736 թ.-ից մինչ մեր օրերը
գործել
է
շուրջ
30 Մխիթարյան
վարժարան։
Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա՝ 1746-1820 /74 տարի/
Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 /71 տարի/
Սեփվիզ Ֆրումոասա,
Հունգարիա՝
1797-1815 /18 տարի/
Պոլիս, Թուրքիա՝ 1803-ից ցայսօր՝
2 վարժարան
Բերա, Թուրքիա՝ 1808-1870 /62 տարի/
Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 /107 տարի/
Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 /98 տարի/
Խարասու Բազար, Ղրիմ՝ 1821-1918 /97 տարի/
Քեաֆթարլու, Կովկաս՝ 1830-1884 /54 տարի/
Ախալցխա, Կովկաս՝ 1831-1844 /13 տարի/
Քոթահիա, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
Պադովա Իտալիա՝ 1834-1846 /12 տարի/
Վենետիկ Իտալիա՝ 1836-1997 /161 տարի/
Փարիզ, Ֆրանսիա `1846-1870 և 1928-ից ցայսօր
Սիմֆերոպոլ, Ղրիմ՝ 1850-1918 /68 տարի/
Մուշ, Թուրքիա՝ 1852-1913 /61 տարի/
Քաղկեդոն, Թուրքիա՝ 1870-1915 /45 տարի/
Պարտիզակ, Թուրքիա՝ 1883-1915 /32 տարի/
Սաիրա, Պարսկաստան՝ 1885-1900 /15 տարի/
Նիկոմեդիա, Թուրքիա՝ 1887-1915 /28 տարի/
Խարբերդ Թուրքիա՝
1912-1915 /3 տարի/
Մալաթիա, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
Մերդին Թուրքիա՝ 1912-1918 /5 տարի/
Միլան Իտալիա 1918-1933 /15 տարի/
Երուսաղեմ, Պաղեստին՝ 1931-1934 /3 տարի/
Ալեքսանդրիա, Եգիպտոս՝ 1936-1964 /28 տարի/
Հալեպ, Սիրիա՝ 1936-ից ցայսօր
Բեյրութ, Լիբանան 1948-ից մինչ այսօր՝
2 վարժարան
Բուենոս Այրես, Արգենտինա՝ 1956-ից ցայսօր
Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի,
Հալեպի,
Բեյրութի, Ստամբուլի,
Փարիզի
և Լոս Անջելեսի վարժարանները։
Ժառանգավորաց դպրոցներից ներկայումս գործում են երկուսը՝ Լիբանանի և Հայաստանի ժառանգավորաց
դպրոցները,
որոնց
վերապահված
է
միաբանությունը
նոր
վարդապետ-միաբաններով
համալրելու
առաքելությունը։
Վերջին
10 տարում
միաբանությունը
համալրվել
է
միայն
մեկ
միաբանով,
ևս
երեք
շրջանավարտ
ներկայումս
անցնում
են
փորձնական
մեկամյա
փուլը։
Աղբյուրը www.hy.wikipedia.org
Комментариев нет:
Отправить комментарий