Հայ Ֆիդայական շարժումը դա արևմտահայերի ազգային ազատագրական պայքարն էր ընդեմ օսմանյան Թուրքիայի: Այն ստեղծվել է 1880- ական թվականին Արևմտյան
Հայաստանում հայ ազգային կուսակցությունների կողմից: Առաջին խմբերը ստեղծվել են Տարոնում,
Վասպուրականում և այլն: Այդ խմբերը գլխավորում էին հայտնի ֆիդայապետեր Արաբոն, Մարգար
Վարժապետը, Մինասօղլին և այլոք: 1890 ական թվականների սկզբին Արևմտյան Հայաստանում ազգային ազատագրավական շարժումը
նոր վերելք է ապրում: Հնչակյան և դաշնակցական կուսակցություների ստեղծումով, զինված
ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը լայն թափ են ստանում: Նրանց նպատակն էր Հայկական
հարցի լուծումը, այսինքն Արևմտյան Հայաստանի ազատագրումը:
1890թ.-ի երկրորդ կեսից դաշնակցությունը դարձավ գերիշխող
կուսակցություն և սկսեց ղեկավարել Ֆիդայական շարժումը և շատ Ֆիդայիններ դարձան դաշնակցության
անդամ: 1895-96թթ Ֆիդայինները մեծ դեր են խաղացել հայերի ինքնապաշտպանությանը
Խլաթում, Սասունում, Վանում և այլն: Պատմության մեջ հայտնի են Ֆիդայինների կռիվները
Բաբեշում, Սպաղանիքում, Բերդակում Առաքելոց վանքում և այլն: Այս կռիվներում մեծ համբավ
ունեին Ֆիդայիններ Աղբյուր Սերոբը`Սերոբ Վարդանյան, Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չաուշը`Գևորգ
Ղազարյան, Նիկոլ Դումանը`Նիկողայոց Տեր Հովհաննիսյան, Սպաղանց Մակարը`Մակար Տոնայան
և ուրիշներ: Ֆիդայական շաժումը նոր թափ է ստանում 1904թ Սասունի աբստամբությամբ, որը ղեկավարում էր Անդրանիկը Գևորգ
Չաուշի, Սեպուհի, Կայծակ Առաքելի և ուրիշ Ֆիդայինների հետ: Այս կռիվներում Ֆիդայիններին
օգնության ուժեր էին հարկավոր, այդ ուժերին դաշնակցական և հնչակյան կուսակցությունները
Կովկասից և Իրանից ուղարկում էին Արևմտյան Հայաստան: Բայց նրանց խոչնդոտում էին ինչպես
Թուրքերը այնպես էլ Ռուս սահմանապահները և զինված խմբերը զինամթերքով տեղ չէին հասնում:
Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմվում էին հապճեպ, առանց մշակված ծրագրերի,
հաշվի չէին առնվում ներկա պայմաններն ու հնարավորությունները որոնք էլ դարձան անհաջողությունների
պատճառ: Սակայն օգնության շտապող որոշ խմբեր արի Ֆիդայինների շնորհիվ կարողացան ճեղքել
արգելքները և հասան մառտնչող Ֆիդայիններին: 1904թ Սասունի
ապստամբությունից հետո Ֆիդայական շարժումներն թուլանում են: 1908թ երիտթուրքերի հեղաշրջումից
հետո Ֆիդայինների մի մասը իջնում է լեռներից և անցնում խաղաղ աշխատանքի:1914-1918թթ աշխարհամարտի ժամանակ
նրանց մեծ մասը մտնում են Հայկական կամավորական ջոկատները, իսկ մեծ Եղեռնի օրերին մասնակցում
ինքնապաշտպանական կռիվներին: Ժողովուրդը միշտ էլ փառաբանել է Ֆիդայիններին, նրանց հերոսությունը:
Комментариев нет:
Отправить комментарий