Երկրաշարժը դա երկրակեղևի որոշակի հատվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման
արդյունք է: Ըստ առաջացման բնույթի այն բաժանվում է 2 խմբերի` բնական և տեխնածին:
Բնական երկրաշարժերից են տեկտոնական շարժումներով երկրաշարժերը, հրաբուխների
հետ կապված երկրաշարժերը և այլն:
Տեխնածին երկրաշարժերը կապված են մարդու գործունեության
հետ: Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացած ցնցումներից
երկրաշարժները:
Հայաստանում առավել
տարածված են տեկտոնական երկրաշարժերը: Երկրաշարժի օջախի ամենամոտ կետը կոչվում է էպիկենտրոն,
որտեղ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժը գնահատվում է
1-12 բալով, որը հիմնվում է ստորերկրյա ցնցումների
արտաքին օբյեկտների վրա ունեցած ազդեցություններով: Երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների
ձևով անջատվող էներգիան կոչվում է երկրաշարժի մագնիտուդ, որը ունի չափման 1-9 միավոր, որը հաշվվում են սեյսմոգրաֆի արտանագրած
տատանումներով: Երկրակեղևի երկրաբանական կառուցվածքից ելնելով, երկրավանդակի տարբեր
մասերում երկրաշարժերը լինում են հաճախակի և ուժգին: Երկրաշարժերը լինում են ծովեր
և օվկիանոսների հատակում, որոնք կոչվում են ցունամիներ, որոնց բարձրությունը մինչև
40 մետր է լինում: Հայկական լեռնաշխարհը համարվում
է երկրաշարժերի գոտի: Այդ մասին տեղեկություններ կան դեռևս Մ.Խորենացուց` Մ.թ.ա. 550 թվականին տեղի ունեցած երկրաշարժի մասին: 1988 թվին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը,
որը էպիկենտրոնում գերազանցում էր 10
բալը, իսկ օջախի խորությունը մոտավորապես 12:Հաշված
վարկյաններում կործանվեց Սպիտակը, ավերվեց Գյումրին, Վանաձորը, և այլն: Երկրաշարժը
ընդկրկեց ամբողջ Կովկասը: Հիմնականում դժվար է կանխատեսել երկրաշարժերը: Կանխատեսելի
երկրաշարժերի նախանշաններից են օրինակ ստորգետնյա ջրերի մակարդակների փոփոխությունները,
երկրամագնիտական դաշտի փոփոխությունները և այլն, դրանցով զբաղվում են երկրաշարժագեները,
հատուկ ինսիտուտները: Երկրաշարժերի դեմ պայքարելու նպատակներից մեկն էլ այն է, որ մարդիկ,
որոնք ապրում են երկրաշարժային գոտիներում, պետք է լավ իմանա ինչպես պաշտպանվեն ազետի
ժամանակ և դրանից հետո:
Комментариев нет:
Отправить комментарий