Օրգանիզմները և դրան
շրջապատող ոչ օրգանական միջավայրը, որտեղ տեղի է ունենում նյութերի շրջապտույտ, կոչվում
է էկոհամակարգ: Էկոհամակարգը դա էկոլոգիական, կենսաբանական համակարգ է: Այն կազմված
է կենդանի օրգանիզմներից, այն միջավայրից որտեղ նրանք բնակվում են և կապի համակարգից,
որը ապահովում է դրանց միջև էներգիայի և նյութի փոխանակությունը: Էկոհամակարգը հիմնականում
գտնվում է մարդու վերահսկողության ներքո: Մեր շրջապատում կան անտառներ, լճեր, արհեստական
ջրավազաներ, ջրամբարներ և այլն, որոնք հանդիսանում են էկո համակարգեր: Օրինակ ջրավազանում
ապրում են բույսեր, ձկներ և այլ միկրոօրգանիզմներ, որոնց կյանքի պայմանները կապված
են ջրավազանի էկո վիճակի հետ`
նրա նստվածքի քիմիկական և ֆիզիկական բաղադրության, բիոլոգիական
որոշակր ցուցանիշների հետ: Ջրավազանի մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության
և որոշ կենդանիների և մանրէների գործողության շնորհիվ: Անտառներում շատ կարևոր է ծառերի,
բուսական ծածկույթի, հողի նորմալ էկոհամակարգի պահպանում, ինչպես նաև մարդու կողմից
հսկողությունը: Իսկ մարդիկ ինչ են անում`կատարում են ծառահատումնե, աղտոտում և վնասում
են բուսական ծածկույթները, որսագողությամբ վերացնում կենդանիներին ու թռչուններին:
Ջրային տարածքներում կատարվում են ձկնագողություններ, ջրերի քիմիկական աղտոտություններ:
Կարծում եմ պետք է սթափվենք բոլորս, և մտածենք ոչ միայն մեր, այլ նաև էկոհամակարգի
բարելավման մասին:
Комментариев нет:
Отправить комментарий