четверг, 14 мая 2015 г.

Աշխարհն առանց համացանցի

Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի գործիք :  Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել: Սակայն կարծում եմ երկար ժամանակ օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և հանգեցնում իրական կյանքի արժեքների անկման: Այժմ համացանցի շնորհիվ սահմանափակվել է մարդկային իրական ու մտերմիկ շփումը, հիմա մենք ուղղակի նկար ենք մեր վիրտուալ ընկերոջ ընկերների ցուցակում` մինչդեռ իրական կյանքում շփվելով մենք իրար ենք փոխանցում իրական զգացողություններ` սեր, ջերմություն… Սոցիալական ցանցերից ժամեր շարունակ օգտվելուց մարդկանց մոտ առաջանում են սթրեսներ, դեպրեսիաներ: Եվ իհարկե որոշակի մարդկանց նման ծնվել, մեծանալ, ապրել ու մահանալ համացանցում`  միայն կյանքը իզուր վատնելու տարբերակ է:

Մինչդեռ համացանցից դուրս կա մեկ ուրիշ աշխարհ, որը այնքան հրաշքներ ունի ու չբացահայտված գաղտնիքներ:  Համացանցի դիմաց նստելու փոխարեն այնքան օգտակար գործ կարելի է անել`ծառատունկ կազմակերպել, բոլորով մաքրել աղտոտված տարածքները ու չաղտոտել: Կարող ենք ինքներս մեզ օգուտ տալ  ուղղակի զբոսնելով բնության գրկում:

Комментариев нет:

Отправить комментарий