четверг, 25 февраля 2016 г.

Թումանյանական վերլուծություն

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

Իմ կարծիքով Թումանյանը ուզում է բնութագրել այն մարդկանց, ովքեր կյանքից հիասթափված են և չեն ուզում ապրել , իրենց համար կյանքը արդեն անիմաս է: Բայց ինչքան էլ մարդը ցանկանա իր մահը, նա վախենում է իր մահից և ուզում է ապրել իր ամբողջ կյանքը: Թումանյանը ուզում է ասել, որ մարդը վախենում է մահից:

среда, 24 февраля 2016 г.

Թումանյան

1 Հովհաննես Թումանյանը «Հայոցլ եռներում» բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք է օգտագործել  յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելու համար։
1 Վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2 Վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3 Տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4 Վերջին երկտողի ամբողջական փոփոխություն

2 Ո՞րն է Հովհաննես Թումանյանի«Փարվանա» բալլադում  արծարծված հիմնական գաղափարը։
1 մերժված սիրո տառապանքը
2 կյանքի անցողիկությունը
3 հավերժական սիրո ձգտումը
4 գործի անմահության գաղափարը

вторник, 23 февраля 2016 г.

Հայաստանի Երրորդ Հանրապետություն

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։
Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը(նախագահ), Ասքանազ ՄռավյանըՍահակ Տեր-ԳաբրիելյանըԱլեքսանդր ԲեկզադյանըԱվիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։
1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ

понедельник, 22 февраля 2016 г.

Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»

Մուշեղ Գալշոյան (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։«Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդելՄոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգՍեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում ԳերցենիՕգարյովիՍեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել էթոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թմարտի 31-ին։
Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունյակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862-ին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։
Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։

среда, 27 января 2016 г.

Երկրաշարժը

Երկրաշարժը դա երկրակեղևի որոշակի հատվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունք է: Ըստ առաջացման բնույթի այն բաժանվում է 2 խմբերի` բնական և տեխնածին: 
Բնական երկրաշարժերից են տեկտոնական շարժումներով երկրաշարժերը, հրաբուխների հետ կապված երկրաշարժերը և այլն:
Տեխնածին երկրաշարժերը կապված են մարդու գործունեության հետ: Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացած ցնցումներից երկրաշարժները:


Հայաստանում առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը: Երկրաշարժի օջախի ամենամոտ կետը կոչվում է էպիկենտրոն, որտեղ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժը գնահատվում է 1-12 բալով, որը հիմնվում է ստորերկրյա ցնցումների արտաքին օբյեկտների վրա ունեցած ազդեցություններով: Երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների ձևով անջատվող էներգիան կոչվում է երկրաշարժի մագնիտուդ, որը ունի չափման 1-9 միավոր, որը հաշվվում են սեյսմոգրաֆի արտանագրած տատանումներով: Երկրակեղևի երկրաբանական կառուցվածքից ելնելով, երկրավանդակի տարբեր մասերում երկրաշարժերը լինում են հաճախակի և ուժգին: Երկրաշարժերը լինում են ծովեր և օվկիանոսների հատակում, որոնք կոչվում են ցունամիներ, որոնց բարձրությունը մինչև 40 մետր է լինում: Հայկական լեռնաշխարհը համարվում է երկրաշարժերի գոտի: Այդ մասին տեղեկություններ կան դեռևս Մ.Խորենացուց` Մ.թ.ա. 550 թվականին տեղի ունեցած երկրաշարժի մասին: 1988թվին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը էպիկենտրոնում գերազանցում էր 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտավորապես 12:Հաշված վարկյաններում կործանվեց Սպիտակը, ավերվեց Գյումրին, Վանաձորը, և այլն: Երկրաշարժը ընդկրկեց ամբողջ Կովկասը: Հիմնականում դժվար է կանխատեսել երկրաշարժերը: Կանխատեսելի երկրաշարժերի նախանշաններից են օրինակ ստորգետնյա ջրերի մակարդակների փոփոխությունները, երկրամագնիտական դաշտի փոփոխությունները և այլն, դրանցով զբաղվում են երկրաշարժագեները, հատուկ ինսիտուտները: Երկրաշարժերի դեմ պայքարելու նպատակներից մեկն էլ այն է, որ մարդիկ, որոնք ապրում են երկրաշարժային գոտիներում, պետք է լավ իմանա ինչպես պաշտպանվեն ազետի ժամանակ և դրանից հետո:  

вторник, 26 января 2016 г.

Մթնոլորտ

Ինչպիսի օդ ենք շնչում մենք:
Առանց օդի մարդը մի քանի րոպեից կմահանա: Օդի բաղադրության մեջ այլգազերի հետ միասին մտնում էթթվածինը, ազոտը: Մենքքաղաքաբնակներս հիմնականումշնչում ենք աղտոտված, թթվածնովպակաս օդ: “Մաքուր” օդը ասվածըգյուղաբնակների մոտ է, բնությանգրկում:
Ինչն է աղտոտում մեր միջավայրի օդը:
Մեր միջավայրի օդը աղտոտում են մեծգործարանները, իրենցարտանետումներով, չեն օգտագործումօդը ֆիլտրող սարքեր: Աղտոտվում է օդը մեքենաների թողած թունավորգազերից: Օրեցօր քաղաքներումպակասում են կանանչ գոտիները, որոնքթթվածնի հարուստ պաշար ենապահովում:
Կեղտոտված օդը անչափ վնասակար է մարդու առողջության համար: Այն առաջացնում է շնչառական օրգանների լուրջ հիվանդություններ, ալերգիաններ: Տրանսպորտի և գործարանների ծուխը աղտոտելով մթնոլորտը առաջացնում է այնպիսի հիվանդություններ, որոնք մարդկանց վաղ մահվան պատճառ են հանդիսանում:
Մթնոլորտի աղտոտվածությունիցխուսափելու համար, նախ և առաջգործարաններում, արդյունաբանականարտադրություններում պետք էտեղադրվեն մաքրող ֆիլտրեր: խուսափենք աղտոտված թափոններիցառաջացող թունավոր գազերիարտանետումներից, փոխարենը այդթափոնները օգտագործենք այլ բաներստանալու համար: