среда, 27 января 2016 г.

Երկրաշարժը

Երկրաշարժը դա երկրակեղևի որոշակի հատվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունք է: Ըստ առաջացման բնույթի այն բաժանվում է 2 խմբերի` բնական և տեխնածին: 
Բնական երկրաշարժերից են տեկտոնական շարժումներով երկրաշարժերը, հրաբուխների հետ կապված երկրաշարժերը և այլն:
Տեխնածին երկրաշարժերը կապված են մարդու գործունեության հետ: Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացած ցնցումներից երկրաշարժները:


Հայաստանում առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը: Երկրաշարժի օջախի ամենամոտ կետը կոչվում է էպիկենտրոն, որտեղ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժը գնահատվում է 1-12 բալով, որը հիմնվում է ստորերկրյա ցնցումների արտաքին օբյեկտների վրա ունեցած ազդեցություններով: Երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների ձևով անջատվող էներգիան կոչվում է երկրաշարժի մագնիտուդ, որը ունի չափման 1-9 միավոր, որը հաշվվում են սեյսմոգրաֆի արտանագրած տատանումներով: Երկրակեղևի երկրաբանական կառուցվածքից ելնելով, երկրավանդակի տարբեր մասերում երկրաշարժերը լինում են հաճախակի և ուժգին: Երկրաշարժերը լինում են ծովեր և օվկիանոսների հատակում, որոնք կոչվում են ցունամիներ, որոնց բարձրությունը մինչև 40 մետր է լինում: Հայկական լեռնաշխարհը համարվում է երկրաշարժերի գոտի: Այդ մասին տեղեկություններ կան դեռևս Մ.Խորենացուց` Մ.թ.ա. 550 թվականին տեղի ունեցած երկրաշարժի մասին: 1988թվին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը էպիկենտրոնում գերազանցում էր 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտավորապես 12:Հաշված վարկյաններում կործանվեց Սպիտակը, ավերվեց Գյումրին, Վանաձորը, և այլն: Երկրաշարժը ընդկրկեց ամբողջ Կովկասը: Հիմնականում դժվար է կանխատեսել երկրաշարժերը: Կանխատեսելի երկրաշարժերի նախանշաններից են օրինակ ստորգետնյա ջրերի մակարդակների փոփոխությունները, երկրամագնիտական դաշտի փոփոխությունները և այլն, դրանցով զբաղվում են երկրաշարժագեները, հատուկ ինսիտուտները: Երկրաշարժերի դեմ պայքարելու նպատակներից մեկն էլ այն է, որ մարդիկ, որոնք ապրում են երկրաշարժային գոտիներում, պետք է լավ իմանա ինչպես պաշտպանվեն ազետի ժամանակ և դրանից հետո:  

Комментариев нет:

Отправить комментарий