вторник, 23 февраля 2016 г.

Հայաստանի Երրորդ Հանրապետություն

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։
Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը(նախագահ), Ասքանազ ՄռավյանըՍահակ Տեր-ԳաբրիելյանըԱլեքսանդր ԲեկզադյանըԱվիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։
1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր։
Պայմանագրի կետերի համաձայն

1. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
2. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
3. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
4. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
5. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
6. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներբոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։
7. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

ՀԽՍՀ Սահմանադրություն 
ՀԽՍՀ-ում սոցիալիստական հասարակարգի և ՀԽՍՀ-ի պետական կարգի հիմքերը, պետության մարմինների համակարգի, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների իրականացման նյութական ու իրավական երաշխիքներն ամրագրող հիմնական օրենք։ ՀԽՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է 1922 թվականի փետրվարի 3-ինՀԽՍՀ բանվորների, գյուղացիների, կարմիր բանակայինների, դեպուտատների սովետների 1-ին համագումարում, որի հիմքում ընկած են ՌՍՖՍՀ սահմանադրության (1918) սկզբունքները։ Սովետական Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց ունիտար պետություն, սահմանվեցին պետական բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը են։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, իր հիմքում ունենալով ԽՍՀՄ 1924 թվականի Սահմանադրության սկզբունքները։ 1925 թվականին ՀԽՍՀ սովետների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխումներն ու լրացումները։ 1937 թվականի մարտի 23-ին ՀԽՍՀ սովետների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած էին ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։ Այն վավերացրեց սոցիալիզմի հաղթանակը Սովետական Հայաստանում։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1978 թվականի ապրիլի 14-ից, որն ընդունվել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն սովետի արտահերթ նստաշրջանում։ 1978 թվականի սահմանադրությունն ամփոփում է Սովետական Հայաստանի սոցիալ-տնտեսական նվաճումները, ամրապնդում զարգացած սոցիալիզմի հաստատումը, անցումը սոցիալիզմից անդասակարգ կոմունիստական հասարակության։

ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները

Աղբյուրներ՝
Հայոց պատմություն 11 Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսք



Комментариев нет:

Отправить комментарий