среда, 24 февраля 2016 г.

Թումանյան

1 Հովհաննես Թումանյանը «Հայոցլ եռներում» բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք է օգտագործել  յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելու համար։
1 Վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2 Վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3 Տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4 Վերջին երկտողի ամբողջական փոփոխություն

2 Ո՞րն է Հովհաննես Թումանյանի«Փարվանա» բալլադում  արծարծված հիմնական գաղափարը։
1 մերժված սիրո տառապանքը
2 կյանքի անցողիկությունը
3 հավերժական սիրո ձգտումը
4 գործի անմահության գաղափարը



3 Ո՞ր բառն է բաց թողած։
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ ․․․․․․․․ ու ծաղիկ տըվողին
1 հող
2 ջուր
3 ծառ
4 ծիլ

4 Ո՞ր բառն է բաց թողած։
Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն ………….. ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:
1 հոտավետ
2 բուրավետ
3 կենսավետ
4 խնկավետ

5 Ո՞ր բառն է բաց թողած։
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ ․․․․․․․․․․․․․ ,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։
1 անկար
2 անճար
3 անմար
4 կամկար

6 Ո՞ր բառն է բաց  թողած։
Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
․․․․․․․․․․ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:
1 Թախծոտ
2 Վշտոտ
3 Ցաված
4 Ցավոտ

7 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
բ Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
գ Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
դ Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
1 ա, դ, բ, գ
2 բ, ա, գ, դ
3, ա, դ, գ, բ
4 ա, բ, գ, դ
8 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Լոռու արտում մի արտուտ
բ Աշնան ամպին ու զամպին
գ Մոլոր նըստած իր ճըմփին,
դ Նայում է միշտ իմ ճամփին:
1 ա, գ, դ, բ
2 բ, գ, ա, դ
3 բ, ա, գ, դ
4 գ, բ, ա, դ

9 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Հույսը հատավ․․․ Ու լաց եղավ
բ Տխուր աղջիկն արքայի
գ Որ լիճ կապեց արտասուքը
դ Ծածկեց քաղաքն ու ամրոց
ե Ճամփաներին ամայի
զ Նայ՜եց, նայե՜ց սարերն ի վեր
Է Էսպես անցան շատ տարիներ
ը Էնքա՜ն արավ լաց ու կոծ
1 ա-զ-բ-գ-դ-է-ը-ե
2 զ-բ-ա-ե-է-ը-գ-դ
3 է-բ-զ-ե-ա-ը-գ-դ
4 ա-բ-գ-է-ը-դ-զ-ե

10 Ո՞ր բառն է բաց թողնված։
Էսպես անցան շատ տարիներ
Տըխուր աղջիկն արքայի
Նայ՜եց, նայե՜ց սարերն ի վեր
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ամայի
1 Կածաններին
2 Շավիղներին
3 Բավիղներին
4 Ճամփաներին

11 Ո՞ր պնդումն է Հովհաննես Թումանյանի երկերի ժանրային բութագրման վերաբերյալ։
1 «Գիքորը» դրամա է
2 «Հոգեհանգիստը» բանաստեղծություն է
3 «Հառաչանքը» պոեմ է
4 «Փարվանան» բալլադ է

12 Պնդումներից քանի՞սն են ճիշտ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքիվերաբերյալ։
1 «Գիքորը» պատմվածքի որոշ դրվագներ վերցված են հենց իր՝ Թումանյանի կյանքից։
2 Միամիտ գեղջուկ երեխան, ընկնելով իր համար բոլորովին մի նոր աշխարհ, այդպես էլ չի կարողանում յուրացնել այդ «անիրավ աշխարհում» գոյատևելու ձևերը։
3 Պատմվածքում ներկայացվում է հայկական գյուղի սոցիալական ծանր դրությունը։
4 Որդուն քաղաք տանելով՝ Համբոն մեծ հույսեր էր կապում նրա հետ, մինչդեռ քաղաքում ձրի ծառայող Գիքորն ինքն էր կարոտ հարազատ մեկի օգնության։
1 մեկը
2 երեքը
3 չորսը
4 բոլորը
13 Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում Գիքորին հանդիպածհամագյուղացերն ի՞նչ են զգում նրա նկատմամբ։
1 խոր կարեկցանք
2 արհամարհանք
3 բարի նախանձ
4 հիասթափություն
14 Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում հարազատներն ի՞նչ չեն գտնումմահացած Գիքորի շորերի գրպաններում։
1 փայլուն կոճակներ
2 մի քանի գրոշներ
3 նախշուն թղթեր
4 չթի կտորներ
15 Տարվա ո՞ր եղանակին է մահանում Գիքորը Հովհաննես Թումանյանի համանունպատմվածքում։
1 գարնանը
2 ամռանը
3 աշնանը
4 ձմռանը

16 Պնդումներից քանի՞սն են ճիշտ Հովհաննես Թումանյանի պատմվածքի վերաբերյալ։
ա Պատմվածքը պարունակում է գայլի մասին մի քանի ինքնուրույն պատմություններ, որոնք հավաքված են ընդհանուր սյուժեի շուրջը։
բ Յուրաքանչյուր պատմող կերպավորվում է իր խոսքերի միջոցով՝ առանց գրողի միջամտության։
գ Հեղինակը գիտնականի բարեխղճությամբ է նկարագրում գայլի վարքն ու բնավորությունը։
դ Ըստ հեղինակի՝ գայլը խելացի ու խուրամանկ կենդանի է և չի վախենում ո՛չ կրակից, ո՛չ բարձր ձայներից։
1 մեկը
2 երկուսը
3 երեքը
4 բոլորը

17 Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքում ինչո՞վ է ավարտվում պարանով գայլերիոհմակին վախեցնող սրտոտ ու քաջ Եղոյի ճակատագիրը։
1 Եղոն, պարանը ձիու հետևից պտտցնելով և այդպես վախեցնելով գայլերին, անվնաս տուն է հասնում։
2 Եղոն մի կերպ փրկվում է, սակայն դառնում է խեղանդամ։
3 Փախչելու ընթացքում Եղոյի պարանը ձեռքից ընկնում է, և գայլերը նրան հոշոտում են։
4. Եղոյին օգնության են հասնում հարևան գյուղի զուռնաչիներն ու նվագի ձայնով փախցնում գայլերին։

18. Գրական ի՞նչ ժանրի երկ է Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»։
1 կատակերգություն
2 հեքիաթ
3 պատմվածք
4 բալլադ
19. Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար»-ում գործող հերոսներից քանի՞սն են հանդեսգալիս անձնանուններով
1 մեկը
2 երկուսը
3 չորսը
4 բոլորը
20 Ո՞ր բառն է բաց թողած։
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել ․․․․․․․․․․․․․․․․ գագաթին,
Ու անցել։
1 լույս
2 սեգ
3 վես
4 ծեր
21 Ո՞ր բառն է բաց թողած։
Ու էն վիճիտ ջըրերի տակ
Ցույց են տալիս մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը․․․․․․․․․․․․։
1 փառավոր
2 լուսավոր
3 դարավոր
4 բյուրավոր
22 Տրվածներից ո՞րն է համապատասխանում Հովհաննես Թումանյանի «Գիքորը»պատմվածքին։
1 Գիքորը բազազ Արտեմի խանութի մոտ տեսնում է իր երկու համագյուղացիներին, որոնք էլ նրան են տալիս տանեցիների ուղարկած նամակը։
2 Իր ճարպկության համար Արտեմը Գիքորին տնից խանութ է տեղափոխում։
3 Բազազի աշակերտ Վասոն շատ է օգնում Գիքորին՝ տիրոջից թաքցնելով նրա արարքները։
4 Հիվանդ Գիքորին Համբոն հիվանդանոցից գյուղ է տանում, սակայն ճանապարհին Գիքորը մահանում է։
23. Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը։
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։
1 «Հայրենիքիս հետ»
2 «Փարվանա»
3 «Անուշ»
4 «Թմկաբերդի առումը»
24 Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։
Ա Հայոց լեռներում
բ Տանում է իրեն վերքերն անհամար
գ Թալանված, ջարդված
դ Սուգի լեռներում
ե Ու հատված-հատված
զ Ոը մեր քարվանը շըփոթ, սոսկահար
1 ե, գ, ա, դ, բ, զ
2 զ, բ, գ, ե, դ, ա
3 բ, զ, ա, դ, գ, ե
4 զ, գ, ե, բ, ա, դ
25 Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժանրային բնութագրումներից որու՞մսխալ կա։
1 «Քաջ Նազարը» հեքիաթ է, «Գիքորը»՝ պատմվածք։
2 «Թմկաբերդի առումը», «Անուշը» պոեմներ են, «Հայոց վիշտը»՝ բանաստեղծություն։
3 «Փարվանան» բալլադ է, «Գելը»՝ պատմվածք։
4 «Հայրենիքիս հետ»-ը բանաստեղծություն է, «Հոգեհանգիստը»՝ պոեմ։
26 Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։
1 Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:
2 Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
3. Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
4. Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
27.  Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։
1. Հայոց լեռներում
2 Էն անլույս մըթնում
3 Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր
4 Դըժար լեռներում
5 Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
6 Ու մենք անհատնում
28. Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության վեցատողերի վերջինբառակապակցությունները դասավորել ըստ բանաստեղծական տների հերթականության։

1
Սուգի լեռներում, 2 Կանաչ լեռներում, 3 Դըժար լեռներում, 4 Արնոտ լեռներում, 5 Բարձըր լեռներում։
29 Ո՞ր բառն է բաց թողած։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
…………. լեռներում։
1 Սուգի
2 Արնոտ
3 Դըժար
4 Բարձըր
30 Տրվածներից քանի՞սն են Ճիշտ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններիվերաբերյալ։

1
 «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հեղինակը Հայաստանը բնութագրում է «ողբի», «որբի», «զարկված» ու «զըրկված» հայրենիք՝ մեր ողբերգության պատճառը համարելով անմիաբանությունը։
2 «Անուշ» պոեմում կա «անցվոր ախպոր» կերպարը, որը  «աշխարհի կարգն» է հիշեցնում դժբախտ Անուշին, ինչը, սակայն, Անուշը չի ընդունում։
3  «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանում է հայոց լեռները, որոնք դարեր շարունակ իրենց լանջերին տեղ չեն տվել «անապատի սև օրդուներին»՝ իրենց խորքերում պատսպարելով հայ գաղթականներին։
4  «Թմկաբերդի առումը» պոեմում մահամերձ Թաթուլը կնոջ մատնության մասին իմանում է վերջին պահին, երբ իր զինվորների մեծ մասն արդեն սպանված էր։
31 Հովհաննես Թումանյանի նշված ստեղծագործություններից քանի՞սն ենբանաստեղծություն։

 «
Հայոց վիշտը»,  «Հոգեհանգիստ»,  «Հառաչանք»,  «Հայոց լեռներում»,  «Հայրենիքիս հետ»,   «Թմկաբերդի առումը»,  «Փարվանա»,  «Անուշ»։
32 Տրվածներից քանի՞սն են սխալ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններիվերաբերյալ։

1
 «Գիքորը» պատմվածքում հեղինակը խոր ցավով է հայ գյուղի թշվառ կյանքը համեմատում քաղաքի բարեկեցիկ կենցաղի հետ՝ Գիքորի ողբերգության համար մեղադրելով նաև իշխանություններին։
2  «Գելը» ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է գայլերի մասին պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն ու պատմողը հենց ինքն է։
3  «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսը թագավոր դառնալուց հետո հրաժարվում է կռիվ գնալուց՝ ժամանակ առ ժամանակ պալատականներին հիշեցնելով, որ իր նման քաջ թագավորին վայել չէ վախկոտ թշնամուն դեմ գնալ։
4  «Գելը» պատմվածքում հեղինակը մշտապես շեշտում է նրանց դեմ գյուղացիների միասնական պայքարի անհրաժեշտության մասին՝ բերելով հարևան գյուղերի օրինակը։
33 Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է սկսվում հետևյալ տողերով։

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են  մի ուրիշ աշխարհ։
1  «Փարվանա»
2  «Թմկաբերդի առում»
3  «Անուշ»
4  «Հայոց լեռներում»
34 Որտե՞ղ են կատարվում Հովհաննես Թումանյանի  «Փարվանա»  բալլադիգործողությունները

1
Լոռիում
2 Սյունիքում
3 Ջավախք
4 Գուգարքում
35Ո՞վ է տրված բանաստեղծական հատվածի հեղինակը։
Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին
Ոչ բախտին, փառքին, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․
1 Հովհաննես Թումանյանը
2 Ավետիք Իսահակյանը
3 Եղիշե Չարենց
4 Հովհաննես Շիրազ
36 Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է։
ա Ու պոետներ, որ չեն պղծել իրեն շուրթերն անեծքով
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով․․․
բ Անց է կենում դարձյալ տարին։
Նայում է կույսն ամեն օր,
Ոչ մի սարից, ոչ մի ճամփին
Չի երևում ձիավոր։
գ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
դ Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։
1 «Անուշ»
2  «Թմկաբերդի առում»
3  «Փարվանա»
4  «Հայրենիքիս հետ»
1 1-գ, 2-դ, 3- բ, 4-ա
2 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
3 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
4 1-գ, 2-դ 3-ա, 4բ
37  Հովհաննես Թումանյանի  «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։

1
 Սարոյի մոր ողբը
2  Համբարձման տոնը և վիճակ հանելը
3  Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
4   Անուշի խելագարության տեսարանը
38 Հովհանննես Թումանյանի  «Անուշ» պոեմի ո՞ր հերոսն է պոեմի դրվագներից մեկումնկարագրվում հետևյալ կերպ

Դեմքը այլայլված քայլվածքը մոլոր
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
1 Մոսին
2 Անուշը
3 Սարոն
4 Ծերունին
39 Հովհանննես Թումանյանի  «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս

Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․
1 ծերունին
2 անցվոր ախպերը
3 ընկերոուհին
4 Անուշի մայրը
40 Ի՞նչ երազ է տեսնում Հովհաննես Թումանյանի  «Թմկաբերդի առում» պոեմի հերոսԹաթուլ իշխանը մատնության գիշերը։

1
Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է։
2 Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ։
3 Վիշապօձը փաթաթվել է բերդին։
4 Նադիր շահը սպանում է իրեն՝ Թաթուլին։
41 Ո՞ր  հատվածը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից չԷ։

1. 
Ու կռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նրան իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:
2.Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,
Անցնում է, հսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:
3 Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․
4 Խուրխուլ մակույկով հանձնվիր ծովին,
 քան թե  հավատա կնոջ երդումին
Նա՝ կավատ, վարար, մի չքնաղ դժոխք,
նրա բերանով Իբլիսն է խոսում։


Комментариев нет:

Отправить комментарий