суббота, 21 июня 2014 г.

Միսակ Մեծարենց

Միսակ Մեծարենց (Մեծատուրյան) ծնվել է 1886թ: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի`Բինկյանի Մեսրոպյան վարժարանում, ապա Սեբաստիայի Արամյան դպրոցում, 1886-1901թթ եղել է <<Անատոլիա>>  գիշերօթիկում: 1906թ սովորել է Կ.Պոլիսի Կեդրոնական վարժարանում: Հիվանդության պատճառով`թոքախտ, հաճախ ընդհատել է ուսումը:
Մեծարենցը ստեղծագործել է 1901թ-ից:1907թ Կ.Պոլիսում  լույս է տեսնում նրա <<Ծիածան>> և <<Նոր տաղեր>> բանաստեղծությունների ժողովածուն: Սիրո ապրումների մեջ է ծնվել <<Սիրերգը >>


Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին...։

Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։
Ձնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։

Մեծարենցի սիրո և ապրելու տենչը ավելի է խորանում, երբ նա զգում է մոտալուտ մահը: Նրա համար արևն ու գարունը դառնում են կյանքի, ապրելու խորհրդանիշ: Մեծարենցը իր ստեղծագործություններում պատկերել է բնությունը, գյուղական միջավայրը, խուսափել է գյուղական կյանքի դառնությունները պատկերելուց: Նա ցույց է տվել միայն գեղեցիկ, մարդու և բնության կապը:

Մանիշակ ու մամուռ

Ժայռերու զով շուքին տակ
Կանանչ խոտի խուրձ մը կար`
Որ ունենալ կը ցանկար
Քարին գույնը կապուտակ։

Ինքը ցողի՛ պետք ուներ,
Որ գույներով զանազան
Կարմիր ծաղիկ, ծիածան`
Երբոր արևը փայլեր։

Քարն երջանիկ էր ո՜րքան...
Առանց ցողի ալ` գույներ
Ու ծաղիկնե՜ր կը շիներ`
Շողերուն մեջ օգնական։

Մահվան դադապարտված պատանին սիրո մեջ տեսնում էր կյանքի հմայք, գեղեցկություն: Նրա բանաստեղծությունները լույսի շողեր են  մութ խավարում, արթնացնում են կյանքի ու ապրելու կարոտը:

Իրիկունը
Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։


Մեծարենցը գրել է նաև արձակ բանաստեղծություններ, պատմվածքներ և գրաքննադական հոդվածներ:

Комментариев нет:

Отправить комментарий