суббота, 21 июня 2014 г.

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշը 12-րդ դարի հայ առակագիր է: Նրա շնորհիվ է առակը մուտք գործել հայ գրականություն: Մ.Գոշը գիտնական է, մատենագիր, դավանաբան, առակագիր: Գոշի առակների ժողովածուն բաղկացած է 190 առակից, ունի ուսուցողական նպատակ: Նրա առակներում գովաբանվել է առաքինությունը, ծաղրել թերությունները, հիմարությունները ու տգիտությունը, մերկացվել չարիքը, արդարացվել հայրենապատշպան կռիվը: Գոշը գրել է <<Դատաստանագիրք>> -ը որը ունի իրավաբանական մեծ նշանակություն: Ըստ Գոշի պետությունն ու եկեղեցին երկու հիմնասյուններ են որոնք պահում են ժողովրդին: Գոշի առակներում խիստ արտահայտված են հասարակական, կենցաղային խնդիրներ, դասակարգերի  և խավերի պոխհարաբերություններ:


ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ
Մի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.
Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։
Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանում Գալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.
Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւ չհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։
Այս առակից հասկանում ենք որ պետք է կատարել իմաստունների և բժիշկների ասածը և չմատնվել ծայրահեղության:

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ
Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս:
Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.
Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։
Այս առակից ես սովորեցի, որ բոլոր նյութերը միանգամից չի կարելի մեծարել: Օրինակ սովի պատճառով խոնարհվում են ցորենի առաջ:

ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ
Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։
Պատասխանում են.
Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։
Առակից հասկանում ենք, որ երկրի տիրակալները շահագործում են իրենց ժողովրդին, բայց տեղն եկած ժամանակ նրանց չեն պաշտպանում թշնամուց:



Комментариев нет:

Отправить комментарий